AM
7 April 2003 - 14:57 AMT

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԵՐԿՐԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը մտադիր է դիմել Պետդումային օրենսդրական նախաձեռնությամբ` երկրի զինված ուժերում ոչ միայն Ռուսաստանի, այլեւ ԱՊՀ այլ պետությունների քաղաքացիներին ծառայության ընդունելու մասին: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Ինտերֆակս» գործակալությունը, անցյալ շաբաթվա վերջում Մինսկում հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը: Նրա խոսքերով, տվյալ նախաձեռնությունը կապված է, առաջին հերթին, ռուսական ԶՈւ-ի կոմպլեկտավորումը պայմանագրային հիմունքով իրականացնելու գործընթացը սկսելու հետ: Դա որոշակի առավելություն կընձեռնի Ռուսաստանի քաղաքացիություն ստանալ ցանկացողների համար` անբասիր ծառայության դեպքում դա հնարավոր կդառնա ոչ թե հինգ տարի, ինչպես դա նախատեսված է օրենքով, այլ երեք տարի անց, նշել է նախարարը: