AM
13 March 2012 - 05:15 AMT

Էդուարդ Թոփչյանը ելույթ է ունենալու Վիեննայի հռչակավոր Musikverein համերգասրահում

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը ելույթ է ունենալու Վիեննայի հռչակավոր Musikverein համերգասրահում: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեցին նվագախմբի մամլո ծառայությունից, մաեստրոն ելույթ է ունենալու մարտի 13-ին և ղեկավարելու է Բուդապեշտի սիմֆոնիկ նվագախումբը: Համերգի ժամանակ հնչելու են Յ. Բրամսի ջութակի և թավջութակի կոնցերտը, ինչպես նաև հատվածներ Ս. Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» բալետից: Համերգի մենակատարներն են սոպրանո Մի Հայ Պարկը, ջութակահար Սոյին Կիմը և թավջութակահար Կիրիլ Ռոդինը: