Կայունությունն ու անվտանգությունը տարածաշրջանում չպետք է խախտվեն: Այդ մասին երկուշաբթի օրը, պատասխանելով ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ լրագրողների հարցերին, հայտնել է Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին, հաղորդում է Fars գործակալությունը: Նրա խոսքով` Իրանը պատրաստ է լուրջ դեր խաղալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում:
«Մենք պետք է կանխենք տարածաշրջանում հավասարակշռությունը խախտելու ցանկացած փորձ»,- ասել է նախարարը` հույս հայտնելով, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը մոտ ժամանակներս կստանա իր լուծումը: