Երեկվանից սկսվեց մայիսի 6-ին կայանալիք ԱԺ ընտրություններում համամասնական և մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուների առաջադրումը: Համամասնական ընտրակարգով ոչ մի առաջադրում չի արձանագրվել:
Իսկ մեծամասնական ընտրակարգով երեկ երկու առաջադրում է եղել. Խաչատուր Սուքիասյանը պատգամավորի թեկնածու առաջադրվելու համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրել է թիվ 10 ԸԸՀ, իսկ ԱԺ ԲՀԿ-ական փոխնախագահ Սամվել Բալասանյանը առաջադրվել է թիվ 35 ընտրատարածքում: ԱԺ ընտրություններում պատգամավորության թեկնածուների առաջադրումը կշարունակվի մինչև մարտի 22-ի ժամը 10.00-ն:
Ի տարբերություն ԱԺ նախորդ ընտրությունների, այս անգամ չեն լնի ընտրատարածքներ, որտեղ մեծամասնական ընտրակարգով մեկ թեկնածու կառաջադրվի, քանի որ նման ընտրատարածքներում ընտրությունները կհամարվեն չկայացած: Ընտրությունները կայացած համարելու համար անհրաժեշտ է, որ երկու կամ ավելի թեկնածու գրանցվի, որից հետո մեկը կարող է ինքնաբացարկ հայտնել: Սա ՀՀ նոր Ընտրական օրենսգրքի նորամություններից է:






