Թերթի թղթակիցը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանից երեկ հետաքրքրվել է՝ Ռոբերտ Քոչարյանին ԲՀԿ համագումարին մասնակցելու հրավրատոմս ուղարկվե՞լ է: «Ոչ, համագումարին մասնակցելու հրավեր ուղարկվել է միայն խորհրդարանական խմբակցություններին՝ ՀՀԿ-ին, ՀՅԴ-ին, ՕԵԿ-ին և «Ժառանգությանը»»: ԲՀԿ համագումարը տեղի է ունենալու մարտի 17-ին, մարզահամերգային համալիրում:






