AM
13 Մարտ 2012 - 11:07 AMT

ԱԻՆ-ից հաստատում են. Մոզրովի քարանձավում տեղի է ունեցել փլուզում

Մարտի 13-ին ժամը12.35-ին Վայոց ձորի Գնիշիկի գյուղապետից տեղեկատվություն է ստացվել, որ Մոզրովի քարանձավում տեղի է ունեցել փլուզում: Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ քարանձավում, առաջին մուտքից 20 մ հեռավորության վրա, փլուզվել է 50-70 խմ հողզանգված` մասնակի փակելով երկրորդ մուտքը: Զոհեր և տուժածներ չկան: