AM
13 March 2012 - 15:33 AMT

Վրացի սահմանապահները բռնել են վրացական սահմանն անօրեն հատած Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիների

Վրաստանի սահմանապահները ձերբակալել են Հայաստանի քաղաքացու և Ադրբեջանի քաղաքացուհու սահմանը հատելու ռեժիմը խախտելու համար: Ինչպես հաղորդում է Գրուզիա-Online-ը, վրացի սահմանապահները ձերբակալել են Հայաստանի քաղաքացուն Կարմիր կամուրջի շրջանում հայ-վրացական սահմանն անօրինական կերպով անցնելու ժամանակ:

Արմեն Բարսեղյանը փորձել է սահմանը հատել չթույլատրված տեղում և ձերբակալվել է ոստիկանական ջոկատի կողմից: Հարուցվել է քրեական գործ, կատարվում է հետաքննություն:

Ադրբեջանի քաղաքացուհի Գյուլնազ Բադիրովան ձերբակալվել է Կարմիր կամուրջի շրջանում՝ Չանարի հատվածում: