Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերջերս եղել է Գերմանիայում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` չնայած Քոչարյանն ամուր առողջություն ունի և մշտապես դահուկ է քշում իր սիրելի Ծաղկաձորում, այնուամենայնիվ, որոշակի առողջական խնդիրներ են ծագել նրա մոտ: Ըստ լուրերի` Ռոբերտ Քոչարյանը Գերմանիայի Դաշնությունում հետազոտվել է: Պաշտոնապես, սակայն, այս տեղեկությունները «Ժողովուրդին » չի հաջողվել ճշտել:
Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը չի ցանկացել պատասխանել որևէ հարցի: «Թույլ տվեք չպատասխանել հարցերին»,-հակիրճ ասել է Սողոմոնյանը և անջատել հեռախոսը:






