AM
14 Մարտ 2012 - 06:39 AMT

«Երկիր». ՕԵԿ-ը ընտրամուրաբաներ է բաժանել նաև այլ համայնքներում

Թերթի երեկվա համարում «ՕԵԿ-ից` դդումի մուրաբա» հրապարակումից հետո խմբագրություն են զանգահարել երեք քաղաքացիներ` դժգոհելով, որ Արմավիրի մարզում ու Երևանում այս կուսակցության կողմից ընտանիքներին բաժանված դդումի մուրաբայի, իսկ Վարդենիս, Մարտունի և Էջմիածին քաղաքներում «շաղ տված» օգնությունը թերթը մոռացել է նշել: Ի դեպ, Մարտունի քաղաքից զանգահարած դդումասեր ընտրողը, պարզվել է, ՕԵԿ-ի համակիրներից է. «տնով» նրանց են ձայն տալու: Նա դժգոհել է, որ թերթը չի «կամեցել» բարեգործությունը նշել, ապա հպարտացել է, թե իրենց հնարավորությունները թույլ են տալիս ոչ միայն դդումի, այլև մոշի մուրաբա տալու համար: