Քրիստոնյա-դեմոկրատական միության ղեկավար Խոսրով Հարությունյանը մարտի 14-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարեց, որ իր կուսակցությունը չի մասնակցի խորհրդարանական ընտրություններին:
«Կուսակցությունը բավարար ֆինանսական միջոցներ չունի, իսկ ընտրությունները մեծ ներդրումներ են պահանջում, և երկրորդը՝ մեր կուսակցությունը մեծ լսարան չունի և մենք բավարար չափով ձայներ չենք ստանա»,-հայտարարել է նա:
Հարությունյանը նաև նշել է, որ խորհրդարանական ընտրություններից է կախված Հայաստանի հետագա մասնակցությունը Եվրոպայի քաղաքական կյանքին. «Հայաստանը երբեք այսքան մոտ չի եղել Եվրամիության հետ ինտեգրմանը»:
Նա անդրադարձել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին ՀՀԿ համագումարում և նշել է, որ Սարգսյանը բացահայտ հայտարարեց, որ մեր հանրությանն արմատական փոփոխություններ են հարկավոր և պետք է «սկսենք առաջին հերթին ինքներս մեզանից», փոխենք գաղափարախոսությունը;
Նա հավելել է, որ բանակցություններ են գնում ՀՀԿ անցում կատարելու մասին:






