AM
15 March 2012 - 05:58 AMT

Պետքարտուղարություն. Ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծում գոյություն չունի

Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ` Միացյալ Նահանգները շարունակում են հաստատակամորեն հավատարիմ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման և խաղաղության հասնելու հարցում կողմերին օգնելու գործին, հայտնել է ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչը ճեպազրույցում, հաղորդում է գերատեսչության կայքը:

«Այդ հիմնախնդրի ռազմական լուծում գոյություն չունի: Մենք կողմերին կոչ ենք անում իրենց բնակչությանը նախապատրաստել խաղաղության, այլ ոչ թե պատերազմի, ինչպես նաև ձեռնպահ մնալ ցանկացած սադրիչ գործողություններից կամ ճարտասանությունից»,- ասել է Պետքարտուղարության ներկայացուցիչը: