AM
15 Մարտ 2012 - 07:53 AMT

Կահիրեի ուսանողները բողոքում են Օսկարի արժանացած իրանական ֆիլմի դեմ

Պարսիկ կինոռեժիսոր Ասգար Ֆահրադիի «Ամուսնալուծություն» ֆիլմը, որն այս տարի արժանացավ Օսկարի որպես օտար լեզվով լավագույն ֆիլմ, որը նաև «Ոսկե ծիրանի» գլխավոր մրցանակակիրն էր 2011թ., հանվել է ցուցադրությունից Եգիպտոսի խոշորագույն Կահիրեի համալսարանում մահմեդական ուսանողների բողոքների պատճառով, հայտնում է ՌԻԱ Նովսստին, հղում անելով արաբական «Աշ Շարկ ալ Աուսատ» թերթին:

Սունի ուսանողները մեղադրում են ֆիլմի հեղինակներին շիա գաղափարախոսության քարոզման մեջ ու պահանջել են արգելել ֆիլմի ցուցադրությունը: Ուսանողները նաև հայտարարել են, թե Իրանն աջակցում է Սիրիայի նախագահ Ասադի ռեժիմին, նշանակում է, իրնական ֆիլմերը չպետք է ցուցադրվեն Եգիպտոսում, որտեղ հաղթել է հեղափոխությունը:

Համալսարանի ղեկավարությունը հանել է կինոնկարը ցուցադրությունից:

«Նադեր և Սիմին. Ամուսնալուծություն» ֆիլմն առաջին իրանական ֆիլմն է, որը հաղթեց Բեռլինի կինոփառատոնում, իսկ Նադերին ու Սիմինին խաղացած դերասանները «Ոսկե արջ» ստացան տղամարդու և կնոջ դերակատարումների համար: