AM
15 March 2012 - 09:14 AMT

Հայտարարվել է Օսկարի հանձնման 85-րդ արարողության օրը

Ամերիկյան կինոակադեմիան հայտարարել է, որ Օսկարի հաջորդ մրցանակաբաշխությունը (թվով արդեն 85-րդ արարողությունը) տեղի կունենա 2013թ. փետրվարի 24-ին, կիրակի օրը: Այդ մասին ասվում է The Wrap կայքում:

Անվանակարգերի մասնակիցների ցուցակը կհրապարակվի 2013թ. հունվարի 15-ին: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ հաջորդ տարի Կինոակադեմիան կարող է արարողությունը մեկ ամիս առաջ անցկացնել, սակայն դա չհաստատվեց:

2012թ. Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակների հանձնումը ևս տեղի ունեցավ ձմռան վերջին կիրակի օրը՝ փետրվարի 26-ին: