Այսօր` մարտի 15-ին , «Ծաղրածուն` աշունը սրտում»` Լեոնիդ Ենգիբարյանը, կբոլորեր իր 77-ամյակը:
Մեծ արտիստը ծնվել է 1935 թ-ին Մոսկվայում: 1959 ավարտել է Կրկեսի և էստրադային արվեստի պետական ուսոմնարանը Մոսկվայում։ «Ինձ թվում է՝ մարդը մշտապես երազում է ձեռք բերել հենց այն ինչ չունի։ Երբ փոքր էի, ընտանիքում բոլորից տարբերվում էի հումորի զգացողությանս լիակատար բացակայությամբ, ինչը հավանաբար դեր խաղաց ուսումնական հաստատության՝ Կրկեսի և էստրադային արվեստի ուսումնարանի ընտրության հարցում։ Ի ՞ նչը գայթակղեց` գուցե հումորի զգացումս զարգացնելու հեռանկարը, իսկ թե ավելի լուրջ՝ կրկեսի համարյա անսպառ հնարավորությունները։ Ու ես դարձա ծաղրածու», իր վերջին հարցազրույցներից մեկում ասել է Ենգիբարյանը:
1964 թվականին Պրահայի ծաղրածուների միջազգային մրցույթում արժանացել է առաջին մրցանակի ու Բասսեի գավաթի։ 1971 թվականին հիմնել է էստրադային թատրոնը։ Նույն տարում նրան շնոհվել է Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստի կոչում։Ծաղրածու լինելը մեծ արտիստի համար մասնագիտություն չէր, այլ աշխարհայացք։ Նա ուզում էր ստեղծել իր կրկեսը, թատրոնը, սակայն չհասցրեց իրականացնել ոչինչ:
Ենգիբարյանը մահացել է 1972 թ-ին, հուլիսի 25-ին:






