AM
15 Մարտ 2012 - 10:32 AMT

Բեռլինում ներկայացրել են 1937-ի «Այլասերված արվեստ» ցուցահանդեսի նմուշները

Բեռլինում ցուցադրվել են նախկինում անհայտ քանդակներ, որոնք նացիստները հավաքել են 1937-ին կայացած «Այլասերված արվեստ» մերկացուցիչ ցուցահանդեսի ժամանակ, գրում է Lenta.ru-ն՝ մեջբերելով Tagesspiegel-ը: Արվեստի գործերը հայտնաբերվել են 2011-ին բելռինյան վարչության շենքերից մեկի պեղումների ժամանակ: Մարտի 13-ին Նախապատմական շրջանի թանգարանը Բեռլինի Ազատ համալսարանի հետազոտական խմբի հետ ներկայացրել է 6 նոր գտածոները:

Նացիստական քարոզչությունը «Այլասերված արվեստ» է համարել ավանգարդ արվեստը, որը համարվել է հակագերմանական և հրեա-բոլշևիկյան: