AM
5 April 2003 - 14:55 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԴՐՄԱՆ ՕՐՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱԴԻՐ Է ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ԱՆՑԿԱՑՆԵԼ

Ապրիլի 9-ին` Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնադրման օրը, Երեւանում ընդդիմությունն անց է կացնելու հանրահավաք: Ինչպես լրագրողներին հայտարարել է «Հանրապետություն» ընդդիմադիր կուսակցության խորհրդի անդամ Արամ Սարգսյանը, հանրահավաքից հետո նախատեսված է երթ դեպի Կառավարության տուն, որտեղ տեղի է ունենալու պաշտոնադրման արարողությունը: Նրա խոսքերով` «այդ օրը կպարզվի ժողովրդի վերաբերմունքը Ռոբերտ Քոչարյանի հանդեպ»: