Թուրք եւ ալբանացի խորհրդարանականները, որոնք Երեւան էին ժամանել Սեւծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական վեհաժողովի իրավական եւ տնտեսական հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով, ցանկություն էին հայտնել այցելել Հայոց ցեղասպանության թանգարան: Սակայն, ըստ «Ազատություն» ռադիոկայանի, խորհրդարանականները չեն կարողացել իրագործել իրենց մտադրությունն այն պատճառով, որ թանգարանը փակ է վերանորոգման համար: