AM
17 March 2012 - 13:08 AMT

Հայ կազակական ուժերի համատեղ միավորումը վերածնում է ավանդույթները

Մարտի 16-ին Արմավիր քաղաքի Մշակույթի տանը տեղի է ունեցել Հայ կազակական ուժերի համատեղ միավորման (ՀԿՈՒՀՄ) հերթական հանդիպումը Արմավիրի մարզային ստորաբաժանման ակտիվիստների հետ, հաղորդում է Հայ կազակական ուժերի մամլո կենտրոնը: ՀԿՈՒՀՄ ընթացքում գերագույն ատաման, գեներալ-լեյտենանտ Ն. Ս. Թորոսյանը ներկայացրել է միավորման գործունեության հիմնական ուղղությունները, նախագծերը և ծրագրերը: Դրանց շարքում՝ կազակների հուշարձանների վերականգնումը և բարեկարգումը, երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակությունը, վետերանական կազմակերպությունների և ուժային կառույցների հետ համագործակցությունը, հանրապետության դպրոցների և բուհերի համար նախագծերը, անապահով ընտանիքներին սոցիալական օգնությունը և այլն:

Հատուկ ուշադրություն է դարձվել ռուս սահմանապահների հետ փոխազդեցությանը: ՀԿՈՒՀՄ գլխավոր շտաբի պետ Ա. Մ. Մաքսապետյանը հանդիպմանը ներկա Արմավիրի սահմանապահ ջոկատի պետ, գնդապետ Ա. Ի. Զլոբինի և նրա տեղակալ, կապիտան Ե. Ի. Կովտունի հետ քննարկել են «Սահմանապահի պատանի ընկերներ» ավանդույթների վերականգնման հարցերը:

Միջոցառմանը մասնակցել են Արմավիրի քաղաքապետ Խ. Օ. Մկրտչյանը, Հայ-ռուսական կազակական միավորման ակտիվիստները գեներալ-մայոր Ա. Առաքելյանի գլխավորությամբ, Արմավիրի բնակիչներ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: