Երևանում կայացած մամլո ասուլիսի ընթացքում Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի համակարգող Արտակ Գաբրիելյանը հայտարարել է, որ հայկական կուսակցությունները պասիվ են կամ ընդհհանրապես չեն մասնակցում Ջավախքի խնդիրների լուծմանը: Նրանց գոյությունն ու գործունեությունը Սամցխե-Ջավախքի տարածքում աննկատ է: Այն հարցին, արդյոք հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդն աջակցում է Հայաստանի կուսակցություններից մեկին, Գաբրիելյանը պատասխանել է, որ այս հարցը դեռևս որոշված չէ: Նախկինում նրանք աջակցել են իշխող ՀՀԿ-ին, հուսալով օգնություն ստանալ Ջավախքի խնդիրների լուծման գործում, սակայն, ցավոք, «իշխանությունները շարունակում են անմասն մնալ ջավախահայերի խնդիրներին»:






