Մարտի 18-ին կայացած Ազգային կինոկենտրոնի «Հայակ» մրցանակաբաշխությանը ներկա չէին ոչ միայն ՀՀ նախագահը, վարչապետը, այլև` մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Այնինչ, ինչպես տեղեկանում ենք «Հայակ»-ի պաշտոնական կայքի «Կազմակերպիչներ» բաժնից, Հասմիկ Պողոսյանը մրցանակաբաշխության գեղարվեստական խորհրդի անդամ է, իսկ ՀՀ մշակույթի նախարարությունը մրցանակաբաշխության աջակիցն է: PanARMENIAN.Net թղթակիցը նախարարության Հասարակայնության հետ կապերի բաժնից ճշտեց, որ «նախարարը գտնվել է քաղաքում և հավանաբար զբաղված լինելու պատճառով ներկա չի գտնվել միջոցառմանը: Փոխարենը միջոցառմանը ներկա է գտնվել նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը»:
Հայաստանի ազգային կինոկենտրոնի մամլո ծառայությունից էլ PanARMENIAN.Net ին հայտնեցին, որ վերը նշված պաշտոնյաներին ուղարկվել են միջոցառմանը ներկա գտնվելու հրավերներ:






