AM
19 Մարտ 2012 - 15:37 AMT

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է ադրբեջանցիների կողմից հայ զինծառայողի սպանության փաստը

Մարտի 19-ին Հայաստանի Տավուշի մարզի սահմանային դիրքերում արձանագրվել է հակառակորդի կողմից հրադադարի խախտման հերթական դեպքը, որի հետևանքով սպանվել է ՀՀ ԶՈւ զինծառայող: Ինչպես հաղորդել են պաշտպանության նախարարությունից, տեղական ժամանակով 14.20-ի սահմաններում N զորամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Արտակ Շահբազյանը: Կատարվում է հետաքննություն: