Մարտի 20-ին ժամը 01.05-ին արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Երևանի Աբովյան 3 հասցեում գտնվող «Ալեն-Էլեն» ժամանցային կենտրոնի երկրորդ հարկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ճգնաժամային կառավարման կենտրոնի և հրդեհաշիջման կազմակերպման բաժնի օպերատիվ խմբերը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.31-ին, մարվել` 01.35-ին: Հյուրանոցի երկրորդ հարկում այրվել է 4 սենյակ՝ գույքով և միջանցքը՝ մոտ 200 քմ: Հրդեհի հետևանքով տարբեր աստիճանի այրվածքներով ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոն են տեղափոխվել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ 1981 թ. ծնված Նարիման Սալենիպուրը, 1980 թ. ծնված Ալիռեզա Մինային և 1982 թ. ծնված Ահմեդ Փոլադբուզը:
1987 թ. ծնված Նատիսե Քոնզադին, 1980 թ. ծնված Զահրո Ասադը, 1988 թ. ծնված Նազդե Նեմալը, 1981 թ. ծնված Գարիուսի Մարիամը, 2002 թ. ծնված Հուսեին և 2008 թ. ծնված Ֆաթիմա Թայլիներըև ՀՀ քաղաքացի, 1978 թ. ծնված Վահե Միրաքյանը ծխահարվել են և տեղում ստանալով առաջին բուժօգնություն (պարամեդիկների կողմից)՝ տեղափոխվել են «Արմենիա» և «Մուրացան» բժշկականկենտրոններ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանր:






