AM
20 Մարտ 2012 - 08:47 AMT

Սկսվել են ՀՀ նախագահի մրցանակի «գործիքային կատարում» անվանակարգի լսումները

Այսօր` մարտի 20-ին, Երևանի Սայաթ-Նովայի անվ. երաժշտական դպրոցի դահլիճում սկսվեց դասական երաժշտության բնագավառում «գործիքային կատարում» անվանակարգում Հայաստանի Հանրապետության նախագահի 2011 թվականի երիտասարդական մրցանակի հավակնորդների առաջին` ընտրական փուլը: Մրցանակի համար պայքարում են ջութակահարներ Ջեմմա Աբրահամյանը և Հրայր Կարապետյանը, դաշնակահարներ Արտավազդ Համբարյանը, Լիլիթ Զաքարյանը, Ելենա Վարդազարյանը և Իզաբելլա Մարությանը և թավջութակահար Հասմիկ Վարդանյանը:

Երկրորդ` եզրափակիչ փուլը տեղի է ունենալու մարտի 23-ին, նույն վայրում: