AM
20 March 2012 - 12:36 AMT

Բոստոնցիների դատին կներկայացվի Ցեղասպանության մասին պատմող «Բռնագաղթածները» պիեսը

Բոստոնում Ամերիկայի հայկական գրադարանի և թանգարանի աջակցությամբ կներկայացվի «Բռնագաղթածները» պիեսը` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերին և ողջ մնացածների ճակատագրերին: Իր մոր և տատիկի պատմությամբ ոգեշնչված` ամերիկացի դրամատուրգ Ջոյս Վան Դայկը բեմադրել է պիես`ականատեսների աչքերով թուրքերի գազանությունների և կենդանի մնացածների հետագա կյանքի մասին: Պարուսույց Ապո Ասջյանը օգտագործել է Սայաթ-Նովայի ստեղծագործությունները: Հերոսների կերպարներն ավելի վառ դարձնելու համար, թատրոնի նախասրահում ներկայացվելու են նրանց լուսանկարները:

Ջոյս Վան Դեյկը բեմադրել է ևս մեկ պիես, որը պատմում է ղարաբաղյան հակամարտության մասին: Պիեսը մեծ հաջողություն է ունեցել և Բոստոն Գլոբի վարկածով 2001թ լավագույն 10 բեմադրություններից է ճանաչվել: