AM
20 Մարտ 2012 - 14:30 AMT

«Կարմեն»-ի համերգային տարբերակը Ֆրանկոֆոնիայի միամսյակի մեխն է, գտնում են դեսպանները

«Կարմեն»-ի համերգային տարբերակը, որի պրեմիերան կայացավ մարտի 16-ին Հայաստանում Ֆրանկոֆոնիայի միամսյակի կապակցույթամբ, այդ միջոցառումների շարքի մեխն է, գտնում են Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Կոնստանտին Օբոլենսկին և Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն:

Օբոլենսկին, այնուամենայնիվ, կարծում է, որ Ֆրանկոֆոնիայի միամսյակի շրջանակներում մշակույթը տարբեր անկյուններից է ներկայացվում և յուրաքանչյուր մարդ պետք է ինքը պարզի իր համար՝ որոնք են լավագույն միջոցառումները:

Ռեյնոն էլ, չցանկանալով առանձնացնել որևէ միջոցառում, ասաց, որ միամսյակը կարծես ծաղկեփունջ լինի, որտեղ ամեն մի ծաղիկ իր դերն ունի: Ռենոն այն համեմատեց նաև նվագախմբի հետ և յուրաքանչյուր գործիքի կարևորության հետ: Սակայն նա կատակելով ասաց, որ իր կարծիքով «մենակատարը» կամ «առաջին ջութակը» Մարգարետ Դյուրասիի «Անգլիացի սիրուհին» ներկայացումն է, ֆրանսիական Կատել և Պո խմբերի համերգն է: