Տաֆտի համալսարանի պատմության ամբիոնն ու Հայկական հետազոտությունների ազգային ասոցիացիան (Էթել Ջաֆարիան Դուֆֆեթի աջակցությամբ) հանդես կգան որպես ապրիլի 11-ին Գոթթարդ ժամատանը անցկացվելիք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ամենամյա երեկոյի հովանավոր: Երեկոյի ժամանակ ելույթ կունենա պրոֆեսոր Էրվին Շտաուբը «Չարի հաղթահարում: Ցեղասպանության նախազգուշացում և խաղաղ հասարակության ստեղծում» թեմայով դասախոսությամբ:
Շտաուբի աշխատանքներն ուղղված են առաջնորդների և կառավարական պաշտոնյաների, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների և քաղաքացիների լուսավորմանը բռնությունը կանխելու և ներդաշնակ հասարակություն ստեղծելու բնագավառում: