Հայաստանի խորհրդարանական ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրացուցակի առաջին եռյակը կկազմեն կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, Հայաստանի նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը և Հայաստանի քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը: Այդ մասին հաղորդում է «Բարգավաճ Հայաստանի» պաշտոնական կայքը:
Հայտնի է դարձել նաև ԲՀԿ ընտրացուցակի առաջին քսանյակը` Գուրգեն Արսենյան, Սամվել Բալասանյան, Նաիրա Զոհրաբյան, Վահե Հովհաննիսյան, Հարություն Քուշկյան, Հմայակ Հովհաննիսյան, Միքայել Մելքոնյան, Ստեփան Մարգարյան, Էլինար Վարդանյան, Արթուր Թամազյան, Արամ Սաֆարյան, Խաչիկ Գալստյան, Թամարա Պողոսյան, Վահե Էնֆիաջյան, Ռուբեն Գևորգյան, Վահան Բաբայան և Տիգրան Ուրիխանյան:






