Այս օրերին «Ֆեյսբուք» սոցիալական կայքում հարցում է տեղադրվել հետևյալ բովանդակությամբ` «Կո՞ղմ եք արդյոք, որ Նարեկ Սարգսյանը պաշտոնավարի որպես Երևանի գլխավոր ճարտարապետ»: Հարցման համար առաջարկված 3 տարբերակներից առաջին տեղում է «ոչ» պատասխանը` 137 ձայն: Այնուհետև «քաղաքի այլանդակման տեսքի մեջ իր մեղքն ունի նաև Նարեկ Սարգսյանը» պատասխանը` 22 հոգի: Եվ միայն 5 հոգի է ցանկացել, որ քաղաքի գլխավոր ճարտարապետը շարունակի աշխատել:






