Հայկական իրականության մեջ պայքարի միակ միջոցը փողոցն է: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը: «Եթե ընդդիմությունն այլ միջոցներ գտնի, նա արժանի կլինի Նոբելյան մրցանակի»,-հեգնանքով նշել է նա: Ըստ Կարապետյանի, մասնակցությունը ընտրություններին ընդդիմության համար նախապատրաստում կլինի ապագա ընտրություններին՝ առանց հաղթելու հույսի: Կամ էլ, ըստ Կարապետյանի, ընդդիմությունը չպետք է մասնակցի ընտրություններին՝ թույլ չտալու համար, որ դրանք օրինականացվեն:
Ինչ վերաբերում է ՀԱԿ մասնակցությանն ընտրություններին, ապա, ըստ Կարապետյանի, դրա միակ բացատրությունն այն կարող է լինել, որ ՀԱԿ-ը հուսով է ակտիվացնել ժողովրդին ընտրությունների ժամանակ: Նա հիշեցրել է, որ ՀԱԿ-ն ընտրությունների է գնում «Մեծամասնություն» և «Իմպիչմենթ» կարգախոսներով: «Դուք պատկերացնո՞մ եք իմպիչմենթ 7-10 տոկոսով»,-նշեց Կարապետյանը: Ըստ նրա, ՀԱԿ-ն ընտրություններից հետո ստիպված կլինի փողոց դուրս գալ, «որտեղ արդեն մենք կլինենք»:






