Մարտի 26-ից 30-ը Եվրոպական խորհրդարանում բացվելու է «Արմենիակա. Հայկական ճարտարապետական ժառանգությունն ուսումնասիրող առաջնեկները» խորագրով ցուցահանդեսը: Այն կազմակերպել է Հայկական բարեգործական ընդհանուր միության եվրոպական գրասենյակը (AGBU Europe):
Առաջնեկները նրանք են, ովքեր անցած տասնամյակների ընթացքում առաջինը վերգտան հայկական հսկա ճարտարապետական ինքնությունը: Նրանք ուսումնասիրեցին Եվրոպայի, Թուրքիայի, Մերձավոր Արևելքի հարյուրավոր ճարտարապետական հուշարձաններ:
Ցուցահանդեսն իրականացվում է Եվրոպական հանձնաժողովի «Մշակույթ» ծրագրի շրջանակում, հայտնում է AGBU Europe-ի կայքը: