AM
21 March 2012 - 10:54 AMT

Աթենքում հիշում են Վիլիամ Սարոյանին

Մարտի 19-ին Հունաստանի ազգային գրադարանի կենտրոնական սրահում բացվեց «Հիշելով Վիլիամ Սարոյանին» ցուցահանդեսը:

Այն իրականացվում է Հունաստանում մեկնարկած հայկական մշակույթի օրերի շրջանակներում, Հունաստանում ՀՀ դեսպանության ու Հունաստանի ազգային գրադարանի հովանավորությամբ և «Հայ-հունական հետազոտությունների կենտրոնի» նախաձեռնությամբ:

Ցուցահանդեսի բացմանը ներկա գտնվողներին իր ողջույնի խոսքն է ուղղել Հունաստանում Հայաստանի դեսպան Գագիկ Ղալաչյանը:

Ողջույնի խոսքով հանդես են եկել նաև Ազգային գրադարանի խորհրդի նախագահ, Աթենքի համալսարանի պրոֆեսոր Խառալամպոս Մուցոպուլոսը և գրադարանի գլխավոր տնօրենի տեղակալ տիկին Անտոնյա Արախովան, ինչպես նաև «Հույն-հայկական հետազոտությունների կենտրոնի» քարտուղար Հովսեփ Քասեսյանը:

Վիլյամ Սարոյանին նվիրված բանախոսություններով ելույթ են ունեցել հույն գրող-ակադեմիկոս Թանասի Վալտինոսը և Աթենքի համալսարանի պրոֆեսոր Ֆոտիոս Դիմիտրակոպուլոսը:

Ցուցադրվել են Վիլյամ Սարոյանի բեղմնավոր գործունեությունը ներկայացնող գրքեր, նկարներ, լուսանկարներ և փաստաթղթեր, ինչպես նաև ընթերցվել են հատվածներ մեծ գրողի ստեղծագործություններից, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

Ցուցահանդեսը շարունակվելու է մինչև 2012 թ. Ապրիլի 13-ը: