AM
21 March 2012 - 12:02 AMT

Ռուանդայի և Հայոց ցեղասպանությունները համադրվել են մեկ ներկայացման մեջ

Դրամատուրգ Ռահուլ Վարման որոշել է համադրել երկու`Հայոց և Ռուանդական ցեղասպանությունները մեկ պիեսի մեջ, և ներկայացնել «Ժխտումը» ներկայացման մեջ, հաղորդում է Montreal Gazette-ը:

«Շատ ֆիլմեր են նկարահանվել ցեղասպանության մասին: 2002 թ-ին նկարահանած Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմն առաջինն էր, որ դիտեցի», գրում է հոդվածի հեղինակ Փեթ Դոնելին:

«Այժմյան Թուրքիան պաշտոնապես հերքում է հայերի կոտորածը, որի մասին մեկ անգամ Հիտլերն է հայտարարել: Ի տարբերություն դրան, Ռուանդայի ցեղասպանության մասին լուրերը տարածվեցին կայծակնային արագությամբ, էկրանին հայտնվեցին սարսափելի տեսարաններ», շարունակեց նա:

Որպեսզի համադրվեն երկու ողբերգությունները, Վարման ներկայացնում է Ռուանդայում ծնված Կանադայում ապրող վավերագող Օդետին (Հելեն Քոյա), ով հետևում է մահմեդական կնոջ` Սահանայի ճակատագիրը (Ռեյչլ Գլեյթ): Սահանան իր կյանքը նվիրել է Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած հայուհիներին: