AM
21 Մարտ 2012 - 15:16 AMT

EBU-ն պահանջում է Սան Մարինոյից փոխել «Եվրատեսիլ 2012»-ի մրցույթային երգը

Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU) պահանջել է Սան Մարինոյից փոխել Վալենտինա Մոնետտայի մրցույթային երգը «Եվրատեսիլ 2012» միջազգային երաժշտական մրցույթի համար, հաղորդում է eurovision-russia-ն:

Երգը կրում է «Facebook, ուխ, ախ, ախ» անվանումը: Մրցույթի կազմակերպիչների կայացրած որոշման մեջ ասվում է, որ երգում չափազանց հաճախ է կրկնվում «Facebook» բառը, ինչն ապրանքանիշ է;