Հայաստանի Հանրապետական կուսակցությունում (ՀՀԿ) գալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար ընտրական ցուցակը ձևավորելիս գլխավորը եղել է կուսակցական աշխատանքի բաշխման սկզբունքը: «Մեր սկզբունքը հետևյալն էր. առաջին շարքը կուսակցության գործադիր մարմինն է, անկախ զբաղեցրած պաշտոնից»,- լրագրողներին խորհրդարանում հայտնել է վարչապետը:
Տիգրան Սարգսյանի խոսքով, ՀՀԿ-ում ընթանում են ժողովրդավարական գործընթացներ, և գործադիր մարմնում երկար և մանրակրկիտ քննարկվել է ընտրական ցուցակը: «Հասկանալի է, եթե մենք ղեկավարվենք ազգանուններով, անձնավորություններով, միշտ խնդիրներ կլինեն, քան որ մարդիկ տարբեր կերպ են գնահատում իրենց աշխատանքի արդյունքները և առկա է սուբյեկտիվիզմի վտանգ»,- ասել է նա:
Վարչապետը հավելել է, որ գործադիր մարմնի անդամներից հետո գալիս են կուսակցությունների առաջնորդները, այնուհետև՝ գործադիր իշխանության ներկայացուցիչները և մարզպետերը, նրանից հետո պատգամավորները, «ովքեր մեր կարծիքով կզբաղվեն պատգամավորական աշխատանքով, եթե մենք հավաքենք ձայների համապատասխան քանակություն, այնուհետև գալիս են այն թեկնածուները, որոնց մենք կաջակցենք մաժորիտար ընտրություններում»:






