AM
22 Մարտ 2012 - 06:47 AMT

Այսօր ԱԺ ընտրություններին մասնակցելու համար ընտրացուցակները Հայաստանի ԿԸՀ ներկայացնելու վերջին օրն է

Այսօր խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար ընտրացուցակները Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ) ներկայացնելու վերջին օրն է: Հարկ է նշել, որ առաջիկա ընտրությունների գլխավոր ֆավորիտները` իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ), «Բարգավաճ Հայաստան» կոալիցիոն կուսակցությունը և ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) դեռևս չեն ներկայացրել իրենց ընտրացուցակների վերջնական տարբերակները:

Հայաստանի Ազգային ժողովի ընտրությունները տեղի կունենան մայիսի 6-ին: Խորհրդարանի կազմի մեջ մտնելու համար կուսակցությունները պետք է հաղթահարեն 5%-անոց արգելքը, իսկ նախընտրական դաշինքները` 7%-անոց:

Փորձագետների կարծիքով` հիմնական պայքարը կծավալվի ՀՀԿ, «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր» կոալիցիոն կուսակցությունների և ընդդիմադիր ՀԱԿ-ի (մասնակցում է որպես նախընտրական դաշինք – խմբ.), ՀՅ Դաշնակցություն և «Ժառանգություն» (որի ընտրացուցակի անունների կեսը «Ազատ դեմոկրատներից» են – խմբ.) կուսակցությունների միջև: