AM
22 Մարտ 2012 - 11:29 AMT

Ալեքսանդր Իսկանդարյան. ՀՀԿ-ն չի կարողանա մեծամասնություն կազմել Աժ-ում և կրկին կոալիցիա կձևավորի

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) չի կարողանա ապագա խորհրդարանում մեծամասնություն կազմել, և Հայաստանում ընտրություններից հետո կրկին կձևավորվի կոալիցիա: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է «Կովկասի» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Միաժամանակ նա հավելել է, որ ՀՀԿ-ն չի կարող մեծամասնություն հավաքել նույնիսկ մեծամասնական շրջաններում նրա թեկնածուների մեծամասնության հաղթանակի դեպքում:

Իսկանդարյանը նաև անդրադարձել է գալիք ընտրություններում ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) շանսերին, նշելով քաղաքական գործիչների և մասնավորապես նրա առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի մեծ պոտենցիալը: Նա նշել է, որ վստահ է, որ ՀԱԿ-ը կմտնի ապագա խորհրդարան:

Իսկանդարյանի կարծիքով, հավանաբար ՀԱԿ-ը կձեռնարկի կարճ, սակայն ակտիվ և նույնիսկ ագրեսիվ նախընտրական քարոզարշավ: Նա հիշեցրել է նրա առաջնորդի հաջողությունը 2008-ի նախագահական ընտրություններում, երբ ընդամենը մի քանի ամիս առաջ Տեր-Պետրոսյանը վայելում էր ընտրողների 20 տոկոսի աջակցությունը միայն պաշտոնական տվյալներով: Դրա հետ կապված Իսկանդարյանը հեգնանքով նշել է, որ «Տեր-Պետրոսյանը քաղաքական գործիչների շարքում կարճ տարածություններում վազքի չեմպիոն է»: