3 November 2016 • 10:15
Վաճառելով արվեստը
Հայաստանում արվեստի շուկայի ակտիվությունը գործնականում զրոյական է: Հայ նկարիչները ստիպված են ինքնուրույն զբաղվել սեփական արվեստն առաջ տանելու գործով: Չնայած հայկական արվեստի հսկայական ներուժին` երկրում չկան համապատասխան ենթակառուցվածքներ և պետական աջակցություն, որը թույլ կտար ի հայտ բերել գոյություն ունեցող, սակայն հանրության լայն շրջանակներից «թաքնված» արվեստի շուկան: Պատկերասրահներում ցուցադրվելու հնարավորությունը չի ապահովում նկարչի մուտքն «արվեստի աշխարհ» պոտենցիալ լսարանի սղության պատճառով: