29 Փետրվար 2016 • 09:27 AMT
Օսկար 2016. Այդ խենթ, խենթ Մաքսը
Լոս Անջելեսում ավարտվել է «Օսկար» 88-րդ մրցանակաբաշխությունը 2015-ին կինոյի ոլորտում նվաճումների համար: Այս անգամ անակնկալներ չեղան. արարողության գլխավոր ինտրիգը կապված էր Լեոնարդո դի Կապրիոյի անվանակարգի հետ, որը, օրինաչափորեն բերեց նրան այդքան սպասված առաջին նվիրական արձանիկը: «Օսկար 2016»-ը միանգամայն կանախատեսելի էր ու արդար: Առանց ավելորդությունների և «վաու-էֆեկտների» կինոակադեմիկոսները հրապարակեցին իրենց նախապատվությունները, որոնք հիմնականում համապատասխանում էին հանդիսատեսի ակնկալիքներին: