1 Դեկտեմբեր 2014 • 08:05 AMT
Բլոգումս գրում եմ այն, ինչի մասին լավ գիտեմ՝ իմ կյանքի
Մասնագիտությամբ ճարտարապետ, նախասիրությամբ լուսանկարիչ Պյոտր Լովիգինի բլոգը LiveJournal-ի աշխարհում շատերին է հայտնի: Իր բլոգային աշխարհը Լովիգինը կոչում է Costarica-soul, իսկ պատմում այնտեղ այն մասին, ինչից ամենալավն է հասկանում՝ իր կյանքի: PAN-ը զրուցել է լուսանկարչի հետ ու պարզել, թե ինչու է նա հատուկ ուշադրություն դարձնում իր բլոգի ձևավորմանը, որ երկրներն է հավանում ու ինչու, և ինչ են նշանակում միանգամից աչքի ընկնող նրա բազմաթիվ մատանիները: