18 Սեպտեմբեր 2019 • 15:38 AMT
Մի շարք ոլորտներում կանխիկ գործարքները կարող են սահմանափակվել
ՀՀ Կենտրոնական բանկը քննարկման է ներկայացրել մի շարք ոլորտներում կանխիկ գործարքներն արգելելու մասին օրենքի նախագիծ: Օրենքի նախագծով առաջարկվում է աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման գործարքների դիմաց, աշխատավարձերի, կրթաթոշակների, կենսաթոշակների, նպաստների, փոխառությունների, ներկայացուցչական ծախuերի և մի շարք այլ դեպքերում սահմանափակել կանխիկ գործարքները: Համաձայն Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում տեղադրված օրենքի նախագծի՝ նպատակ կա նվազեցնել կանխիկ …