Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վանաձորում ասուլիսի ընթացքում ներկայացրել է 100 փաստ նոր Հայաստանի մասին։
Անդրադառնալով տնտեսությանն առնչվող փաստերին՝ նա նշել է, որ 2018-2019 թվականների ընթացքում հարկային վարչարարության բարելավման հետևանքով արդեն իսկ զգալի կրճատվում է ստվերային տնտեսությունը։
Նշվում է, որ հարկեր/ՀՆԱ ցուցանիշի աճը վերջինիս լավագույն մոտարկող գնահատականներից մեկն է, որը 2019 թվականին, սպասվում է, որ կավելանա 1.3-1.5 տոկոսային կետով՝ հասնելով 22.3-22.5%-ի:
Վարչապետի խոսքով՝ կարելի է պարզ ձևով մոտարկել, որ 2019 թվականի ընթացքում կունենանք ՀՆԱ-ում ստվերային տնտեսության ավելի քան 3 տոկոսային կետով կրճատում։
«Հենց սա է մեզ հնարավորություններ տալիս վերադարձնել նախկին պարտքերը, ավելացնել կապիտալ ներդրումները և գնալ աշխատավարձերի ու թոշակների աստիճանական բարձրացման ճանապարհով», – ասել է նա։