24 Մայիս 2018 • 15:16 AMT
Չուգասզյանը դադարեցրել է հացադուլը
«Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանը դադարեցրել է հացադուլը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելուց հետո։ Այս մասին ինքը Փաշինյանը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։ «Ուրախ եմ տեղեկացնել, որ Մատենադարանի մոտ քիչ առաջ տեղի ունեցած մեր հանդիպումից հետո Գարեգին Չուգասզյանը դադարեցրեց հացադուլը», – գրել է նա։ Չուգասզյանը հացադուլի մեջ էր ապրիլի 24-ից Ծիծեռնակաբերդում ձերբակալվելուց ի վեր։ …