
🕯️ Քարածխի շիկացած ու մթության մեջ լուսարձակող վառարանի վրա բլթբլթում է քյուֆթայով կաթսան։ Կողքին ձեթով թավան է, որի մեջ պարբերաբար լցվում է «բլինչիկի» կիսաջրիկ խմորը, որն արագ տարածվում է տափակ շրջանակի տեսքով ու նույնքան արագ թեքվում դրան ուշադիր հետևող տանտիկնոջ կողմից։ Երեխաները մոտակայքում են, սպասում են, թե երբ է մայրը թեթևակի շեղվելու` իրար վրա դարսած խմորի շերտերից մի քանիսը թռցնելու համար։ «Էլի դուք եք ուտելու, համբերեք», – հանդիմանում է մայրը։ Սեղանին լամպի լույսի տակ տատը դանդաղ խաղողի թփի մեջ է փաթաթում մսի ֆարշը. տոլման բացառապես տատու տիրույթն է, ոչ ոք իրավունք չունի մոտենալ։ Կողքին ալյուրը, ձուն, շաքարը սպասում են, որ լույսերը տան` թխվածքի խմորը «միքսերով» խառնելու համար։ Խոստացել են, որ Ամանորին լույսերն ավելի երկար կլինեն։ Հնարավոր կլինի հեռուստացույցով նայել Արմեն Խոստիկյանի ու Աշոտ Ղազարյանի հումորները, տոնական համերգը, գուցե ռազմաճակատից էլ լավ լուրեր լինեն… Այսօրվա օրից երիտասարդ պետականությանը նայելիս զարմանում ենք` ինչպե՞ս. մարդիկ ապրում էին, տոնում, ոգևորվում անգամ քչով։ Հիմա կարելի է ամանորյա ամբողջ սեղանը պատվիրել հինգ րոպեում, կամ պատրաստել հաճույքի համար` ֆոնին որևիցե լավ ֆիլմ միացրած։ #PAN-ի տոնական կարդալիքը հենց այդ թեմայով է`