AM

Երբ սիրտդ բորշչ է ուզում, բայց խոզի բդի ու բլինչիկի մնացորդները իրենք իրենց չեն ուտի

-ի հետ
#115
12 Հունվար 2026

Երբ սիրտդ բորշչ է ուզում, բայց խոզի բդի ու բլինչիկի մնացորդները իրենք իրենց չեն ուտի

Տարածել

🍿  Եթե օլիվյեն ու թաբուլեն թթվել են, խոզի բդի ու բաստուրմայի մնացորդները ձվածեղի հետ կերվել, գնացել, իսկ հյուրասենյակում դրված տոնածառը մի տեսակ անտեղի է նայվում, ուրեմն կարելի է լիարժեք հրաժեշտ տալ տոնական տրամադրությանը։ Թե ինչ կբերի իր հետ այս նոր տարին կանխատեսել անհնար է, սակայն կինոյի առումով մեզ սպասում է ծայրահեղ հագեցած ու հարուստ տարի։ Այստեղ թե հերթական սիքվել-պրիքվել-ռեբութներ ու ռիմեյքներ են, թե բազմամիլիոնանոց բլոկբաստերներ ու սպասված արտհաուս՝ տաղանդավոր վիզիոներների կողմից։ Այս տարի Marvel-ը գնում է վա բանկ` «ամեն ինչ, կամ ոչինչ» սկզբունքով, Նոլանը հերթական անգամ «խփոցի» կկազմակերպի իր հեյթերների ու պաշտողների միջև, իսկ երրորդ «Դյունան», գոռալով «մահ, կամ միլիոններ», փորձելու է դիմակայել Դիսնեյի հսկայական և ամենակուլ մեքենային։ Կարճ ասած, հետաքրքիր է լինելու, թեժ է լինելու, չենք ձանձրանա։ #PAN-ի նոր կարդալիքը 2026-ի գլխավոր 40 ֆիլմի մասին է`

Անցնենք նոր տարվա կինոյի նորություններին.

  • 📝  Կինոքննադատներն ամփոփել են նախորդ տարվա լավագույն ֆիլմերը` https://tinyurl.com/w4p7xf36
  • 🏆  Իսկ ԱՄՆ Ռեժիսորների գիլդիան հայտարարել է իր գլխավոր կինոմրցանակի հավակնորդներին` https://tinyurl.com/4vz7ckv6
  • 🩺  The Pitt հրաշալի բժշկական սերիալը երկարացվել է երրորդ սեզոնով` https://tinyurl.com/c4pcwuha
  • 🦇  Սեբաստիան Սթենը պատրաստվում է խաղալ Մեթ Ռիվսի The Batman-ի սիքվելում` https://tinyurl.com/3nspyhmp
  • 🔁  Սիդնի Սուինիի մասնակցությամբ The Housemaid-ի ֆինանսական հաջողությունից հետո սիքվելը մշակման փուլում է` https://tinyurl.com/cbsewvx8
  • 🌍  Իսկ երրորդ Avatar-ը վարձույթի 17-րդ օրը հաղթահարել է $1 մլրդ-ի սահմանը` https://tinyurl.com/4vvtnvr5
  • ⏱️  17 օր. այսքան է Netflix-ը վարձույթում պահելու Warner Bros-ի ֆիլմերը` https://tinyurl.com/3zuwj6cs
    Բավական է միլիարդի համար, միայն եթե էկրանին Avatar-ն է
  • 🦊  Իսկ Zootopia 2-ը դարձել է The Walt Disney Animation ստուդիայի ամենաշատ գումար վաստակած ֆիլմը` https://tinyurl.com/yc4sjxcv
  • 💎  Ընդհանրապես, տարին «մկնատան» համար ֆինանսական առումով չափազանց հաջող էր` https://tinyurl.com/4wc3dzfe
  • 🧩  Հեղինակները մանրամասներ են պատմել Strangers Things-ի սփինօֆֆ սերիալի մասին` https://tinyurl.com/52pp7una

Ի՞նչ կա հետամանորյա կինոթատրոններում.

  1. ▪️  Մադս Միքելսենի մասնակցությամբ Dust Bunny կատակերգական հորրորը` https://tinyurl.com/4u9snxrm
  2. ▪️  Շիմպանզեի մասնակցությամբ Primate հորրորը` https://tinyurl.com/2b7f5vh8
  3. ▪️  Սիդնի Սուինիի մասնակցությամբ The Housemaid թրիլլերը` https://tinyurl.com/2snupb9p
  4. ▪️  Ու, բնականաբար, երրորդ Avatar-ն ու բացառապես 3D-ով` https://tinyurl.com/5d8n5kck
Տարածել