
🎭 20-րդ դարասկզբի Նյու Յորքում Ֆլորա Զաբելի անունը շրջանառվում էր տարբեր միջավայրերում՝ թատրոնում, մամուլում, երբեմն էլ կինոյի մասին զրույցներում։ Նա հայտնի էր որպես Բրոդվեյի դերասանուհի, բայց նրա կենսագրական փաստերը հաճախ շատ ավելի մեծ ուշադրության էին արժանանում, քան մասնագիտական հաջողությունները։ Կոստանդնուպոլսում ծնված, վաղ տարիքում Ամերիկա տեղափոխված, ինքնուրույն կարիերա կառուցած կնոջ ճանապարհը դեպի Բրոդվեյ կամ համր կինո չէր համապատասխանում ժամանակի ընդունված սցենարներին։ Նրա համար «պատրաստի» պայմաններ ու հստակ, կանխավ որոշված մասնագիտական ճանապարհ նախատեսված չէր, փոխարենը՝ մերժումներ, երկար փորձաշրջաններ, հանրային տարատեսակ մեկնաբանություններ։ Արդյունքում նրա կշիռն ավելանում էր, հետևաբար նաև՝ անձի հանդեպ հետաքրքրությունը։ Նա կին էր, որը դուրս էր եկել իրեն վերագրված սոցիալական շրջանակներից։ Այս պատմությունը գուցե նախ Բրոդվեյում հաջողելու մասին է, բայց ոչ միայն դրա։ Ի՞նչ է լինում, երբ մասնագիտական ընտրությունն անընդհատ «բացատրություն» է պահանջում։ Ֆլորա Զաբելի կյանքը թույլ է տալիս հետևել իրական կյանքի՝ ֆիլմ հիշեցնող մի ընթացքի՝ իր ռիսկերով, հակասություններով և որոշումներով։ #PAN-ը պատմում է Բրոդվեյի հայուհի աստղի, ամուսնու հետ մասնագիտական տանդեմի և թողած ժառանգության մասին՝