
💿 Նյու Յորք տեղափոխված հայ տղան նախ ծնողներից թաքուն սիրահարվեց ջազին, ապա սկսեց փորփրել արխիվները, իսկ կարճ ժամանակ անց՝ վերափոխել մի ամբողջ ինդուստրիա։ Ջորջ Ավագյանն առաջինը թողարկեց ամենաերկար նվագող ձայնասկավառակը։ Նա նաև առաջինն էր, ով կենդանի համերգի ձայնագրությունը սկավառակ դարձրեց։ Ավագյանը 12″ LP ֆորմատն արտադրական ստանդարտի վերածեց, փոխեց երաժշտության ձայնագրման ու տարածման ձևը։ Նա նաև մեծ ներդրում ունեցավ Լուի Արմսթրոնգի, Մայլս Դևիսի, Բենի Գուդմենի և այլ ջազ լեգենդների երաժշտական կարիերայի մեջ։ Ավագյանի խիտ ու բազմաշերտ կենսագրության մեջ տեղավորվել են նաև Գրեմմի մրցանակը, Մոսկվայի գիշերային ակումբներում գաղտնի jam session-ները, Columbia Records-ն ու Warner Bros-ը։ Այնտեղ, որտեղ նա հայտնվում էր, խաղի կանոններն ավելի ճկուն էին դառնում, ձևաչափերը՝ համարձակ։ #PAN-ը պատմում է Արմսթրոնգի ընկեր, Գրեմմի մրցանակակիր ու մի ամբողջ ինդուստրիա հեղափոխած Ջորջ Ավագյանի մասին՝