
🦋 Մարդը կարո՞ղ է միաժամանակ մի քանի կերպար ունենալ և տարբեր միջավայրերում տարբեր կերպ բնութագրվել։ Այս կինը 20-րդ դարի առաջին կեսի արվեստի լավագույն հավաքածուն ուներ, բառացիորեն փրկել էր Դալիին ու բացահայտել Պոլլոքին։ Նա նաև շների մոլի սիրահար էր ու իր 14 շան անունները շատ ավելի լավ էր հիշում, քան նախկին սիրեցյալների։ Թեև, օբյեկտիվորեն այդպես էլ պետք է լիներ, որովհետև իր հարյուրավոր սիրավեպերի մասին անգամ ինքն էր հումորներ անում։ Փեգի Գուգենհայմն իր ժամանակների ամենաէքսցենտրիկ ու հետաքրքիր կանանցից էր։ Արվեստի նրա հավաքածուն համալրում էր ոչ թե կարևորելով նկարիչների համբավն ու ճանաչվածությունը, այլ իր ներքին մղումը։ Արդյունքում ներքին ձայնը երբեք չէր հիասթափեցնում, որովհետև բոլոր այն արվեստագետները, որոնց Փեգին հնարավորություն էր տալիս, մեծ անուններ էին դառնում։ Նյու Յորքից մինչև Վենետիկ՝ Փեգի Գուգենհայմի անունն արվեստի պատմության մեջ պարզապես մի դրվագ չէր, այլ մի ամբողջ ժանր՝ էքսցենտրիկ, ազատ, համարձակ և մի փոքր խենթ, որ համարձակվեց ազդել մի ամբողջ դարաշրջանի վրա։ Ահա, թե ինչ է լինում, երբ ֆինանսական մեծ հնարավորություն ունեցող մարդիկ հասկանում ու գնահատում են արվեստը։ #PAN-ը պատմում է Փեգի Գուգենհայմի հավաքածուի, չկրկնվող տեսակի, շների ու մարդկանց հետ հարաբերությունների մասին՝