
🪶 Ինչպե՞ս է ստացվել, որ մեր օրերում հպարտանում և հաճախ խոսում ենք բազմաթիվ հայկական արմատներով գրողների, օրինակ՝ մեծանուն Վիլյամ Սարոյանի մասին, բայց այդ շարքում կարծես հազվադեպ է նշվում Մայքլ Առլենի անունը։ Գուցե պատճառն այն է, որ նրա կենսագրությունը, հայկական ինքնության մասին մեկնաբանություններն ու «աշխարհի քաղաքացի» լինելու դիրքորոշումն Առլենին երբեմն «հակասական» բնորոշմա՞մբ են ներկայացրել հայրենիքում։ Առլենի կենսագրությունն ու մտորումներն ուսումնասիրելիս իսկապես հստակ է դառնում, որ գրողն ամբողջ կյանքում փորձում էր հասկանալ, թե ով է ինքը։ Նա փնտրում, ճանաչում, գտնում ու ընդունում էր նոր միջավայրեր, բայց այդ փնտրտուքն ամեն անգամ բախվում էր իր արմատներին, որոնք մի կողմից փորձում էր «մոռանալ», մյուս կողմից՝ իրեն բնորոշող ու անջնջելի մի բան էր համարում։ Առլենի անունը բարձր հնչում էր Լոնդոնից մինչև Հոլիվուդ, կանայք հագնվում էին նրա գրքերի հերոսուհիների նմանությամբ, նա անգամ հայտնվել է Time-ի շապիկին, հիացմունքի խոսքեր լսել Չարլի Չապլինից ու ապրել երազանքի մի կյանք։ Բայց այս ամենից զատ հիմքում մի մարդ էր, որը սեփական ինքնության հետ միշտ չէ, որ հաշտ էր, բազմաթիվ անպատասխան հարցեր ուներ, նաև մեկնաբանություններ, որոնց մեծ դժգոհությամբ անդրադարձել է անգամ Գարեգին Նժդեհը։ Օրեր առաջ Առլենի 130-ամյակն էր ու այդ առթիվ #PAN-ը պատմում է Նժդեհի նամակի, Չապլինի հիացմունքի, Ստալինի վարկածի ու այս բոլոր անուններն իրար կապող հայազգի գրող Մայքլ Առլենի մասին՝