
🎨 Իսկական self-made woman, Ար-դեկոյի դիվա, ջազի դարաշրջանի խորհրդանիշ, խորհրդավոր, գայթակղիչ, սկանդալային, անօրինակ… Տամարա դե Լեմպիցկայի մասին պատմող ցանկացած ֆիլմ, տեսանյութ, հոդված ու վերլուծություն այս և նմանօրինակ այլ ձևակերպումներ է շռայլում Լեմպիցկային նկարագրելու համար։ Երբ այսօր փորձում ենք մտովի պատկերացնել Ար-դեկոյի՝ 20-րդ դարի ամենաէքստրավագանտ և հակասական ուղղության էսթետիկան, առաջին պատկերներից մեկը, որ տպվում է գիտակցության մեջ, վստահաբար «Տամարան կանաչ Բուգատիում» ինքնադիմանկարն է։ Մետաղական սառնությունն ու կին վարորդի անթաքույց ինքնավստահությունն ամփոփում է դարաշրջանի և անձամբ Լեմպիցկայի ամբողջ սիմվոլիկան։ Նրա կյանքը նույնքան կինոմատոգրաֆիկ էր, որքան ստեղծագործությունները։ Առեղծվածային այս կինն անգամ իր կենսագրության որոշ դրվագներ էր «ստեղծագործում», իսկ հայտնի այս կտավը նկարել է ոչ թե կանաչ Բուգատիի ղեկին, այլ փոքրիկ դեղին Ռենոյի։ Ամեն դեպքում՝ Տամարան միշտ գիտեր, թե ինչ է ուզում, ու միշտ հասնում էր դրան։ Փառք, փող, սեր, լավ կյանք. Այս ամենը նա վաստակել է ինքնուրույն՝ առանց հույսը բախտի կամ մարդկանց վրա դնելու։ Ինչպե՞ս կարելի է հաջողության հասնել մեծ քաղաքում՝ պահպանելով անկախությունը և հավատարիմ մնալով ինքդ քեզ։ #PAN-ը պատմում է խորհրդավոր, ազդեցիկ, բացառիկ կամք ու տաղանդ ունեցող Տամարա դե Լեմպիցկայի մասին՝