
🏚️ Ռուսաստանում նոր սկանդալ է հասունացել, այս անգամ՝ ոչ պատերազմական, ոչ էլ քաղաքական, այլ՝ աստղային-բնակարանային։ Երգչուհի Լարիսա Դոլինան, որի ձայնը վաղուց դուրս չէր եկել, հայտնվել է մի յուրահատուկ դատական պրոցեսի կիզակետում. նախորդ տարի երգչուհին վաճառել է իր 5 սենյականոց բնակարանը կլորիկ գումարով, իսկ որոշ ժամանակ անց պահանջել է չեղարկել գործարքը՝ պնդելով, որ խարդախության զոհ է դարձել։ Այստեղ հետաքրքիրն այն է, որ երգչուհին ոչ միայն պահանջել է իր բնակարանը, այլև չի վերադարձրել գնորդին բնակարանի գումարը (հիշեցնենք՝ կլորիկ)։ #PAN-ը պատմում է այս սկանդալային միջադեպի տեղ-տեղ ողբերգական, տեղ-տեղ զավեշտալի մանրամասները, որոնք ռուսական մեդիա տիրույթում բազմաթիվ մեմեր են ծնել, ինչպես նաև սկիզբ դրել «Դոլինայի էֆեկտ» երևույթին, որը, ասում են` վտանգավոր նախադեպ է դարձել խարդախությունների համար։ Ահա այդպիսին է դարձել «Погода в доме»-ն՝
